Վարդավառին ընդառաջ Սևանի ափին բացվեց ևս մեկ հանրային լողափ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարդավառը Սևանի ափին ու տանը մոտ նշելու գաղափարը ոգևորել է մարտունեցիներին։ Մարզային իշխանությունների խոստացած հանրային լողափն արդեն իրականություն է։

Լողափի բացման պաշտոնական արարողությունը համընկավ Վարդավառի տոնախմբության հետ։ Տոնը սկսվեց ջրի օրհնությամբ ու ավարտվեց ուրախ երգ ու պարով։ Լողափի բացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը և այլ պաշտոնյաներ:

Լրահոս
0