Հայաստանի բասկետբոլիստները հաղթեցին Ղազախստանի թիմին

© Александр Вильф / Անցնել մեդիապահոցБаскетбольный мяч
Баскетбольный мяч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հուլիսի 24-ից 29-ը Երևանում անցկացնելու է ստուգողական հանդիպումներ:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հանդիպել է Ղազախստանի թիմին և հաղթել 79:67 հաշվով, տեղեկացնում է մեր ընտրանու ակումբը:  Խաղը տեղի է ունեցել հուլիսի 24-ից 29-ը Երևանում անցկացվելիք ստուգողական հանդիպումների շրջանակում:

Ваан Бичахчян - Sputnik Արմենիա
«Նոր Մխիթարյանը» դարձել է «Ժիլինայի» ֆուտբոլիստը

Հուլիսի 25-ին Հայաստանը կմրցի Ալբանիայի հետ: Խաղը կկայանա ԿԱ ՊԵԿ (նախկին Միկա) մարզահամալիրում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին: Հաջորդ օրը Ղազախստանը կհանդիպի Ալբանիային: Լավագույն արդյունքը գրանցած 2 հավաքականները կմրցեն նաև հուլիսի 28-ին։

Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլին, որտեղ մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան: Հայաստանն առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին` Սլովակիայի ընտրանու հետ:

Լրահոս
0