Լեհաստանի դեսպանն ավարտեց առաքելությունը Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsЧрезвычайный и Полномочный посол Польши в Армении Ежи Марек Новаковский
Чрезвычайный и Полномочный посол Польши в Армении Ежи Марек Новаковский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին ավարտեց առաքելությունը մեր երկրում և պարգևատրվեց ԱԳՆ պատվո մեդալով։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն է ավարտել Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին։ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է  դեսպանին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

Նախարար Նալբանդյանը կարևորել է դեսպան Նովակովսկու անձնական ներդրումը տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների զարգացման գործում։

Ի նշան  երախտագիտության՝ էդվարդ Նալբանդյանը Եժի Նովակովսկուն պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով։

Լրահոս
0