ԱԻՆ-ը զգուշացնում է. խուսափե՛ք արևից ու ճառագայթվելուց, ավելի շոգ է լինելու

© Sputnik / Asatur YesayantsЖара в Ереване
Жара в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 26-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38-40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 24-25-ը հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-25-ը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկվա ժամերին կլինի 37-39, իսկ երեկոյան՝ 34-35 աստիճան տաքություն։

Լրահոս
0