«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորը հանկարծամահ է եղել

© Sputnik / Karen Yepremyan / Аэропорт "Звартноц"
Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Զվարթնոց» օդանավակայնում այս գիշեր հանկարծամահ է եղել ՀՀ և ԱՄՆ մի քաղաքացի։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայնում այս գիշեր` ժամը 1։50–ի սահմաններում ուղևորը հանկարծամահ է եղել: Քաղաքացին ազգությամբ հայ է՝ ՀՀ և ԱՄՆ քաղաքացի:

Ուղևորը Կատարի Դոհա մայրաքաղաքից եկել է Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանի «Կորած և գտնված իրերի» բաժնի մոտ նրա ինքնազգացողությունը վատացել է։

Ուղևորի մահվան մասին լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, նշելով, որ ոստիկանությունն ահազանգ ստացել է հուլիսի 24-ին՝ ժամը 01:50-ին:

«Ահազանգ է ստացվել, որ հուլիսի 24-ին, ժամը 01:50-ին Դոհա-Երևան չվերթի ուղևորներից մեկը մահացել է: Պարզվել է, որ օդանավակայանում հանկարծամահ է եղել 1952 թվականին ծնված քաղաքացի»,- ասաց Ջանոյանը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Լրահոս
0