Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները նվաճել են 4-րդ մեդալը

© ARMNOCАрмения завоевала четвертую медаль на Сурдлимпийских играх
Армения завоевала четвертую медаль на Сурдлимпийских играх - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները նվաճել են չորրորդ մեդալը:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտում 75 կգ քաշային Արարատ Սարգսյանը զբաղեցրել է  երրորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտանական կայք էջը։

Ավելի վաղ ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներ ժորա Գրիգորյանը ու Նարեկ Նիկողոսյանը նվաճել էին բրոնզե մեդալ:

Սուրդլիմպիկ խաղերին մասնակցում են 90 երկրների մարզիկներ: Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցնում Է 21-րդ տեղը:

Լրահոս
0