Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ադրբեջանական գործելաոճ է` այսպես են ներկայացնում իրենց ներքին խմորումների արդյունքում ունեցած զոհերը. Բաբայան

© Sputnik / Asatur YesayantsДавид Бабаян
Давид Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում Ադրբեջանի ՊՆ–ի այսօր տարածած լուրը, թե հայկական կողմն անօդաչու սարք է կիրառել, ինչի արդյունքում ադրբեջանական բանակի զինվոր է վիրավորվել, հերթական ապատեղեկատվություն որակեց։
Դավիթ Բաբայան

«Ըստ երևույթի իրենց բանակի ներսում ինչ-որ խմորումներ են եղել, դրա համար էլ վիրավորներ ու զոհեր ունեն։ Կամ էլ իրենց հին զոհերը փորձում են այդպես ներկայացնել հանրությանը։ Ադրբեջանում դա արդեն գործելաոճ է` շաբաթներ հետո և այսպես են ներկայացնում իրենց կորուստները»,–ասաց Դավիթ Բաբայանը։

Բաբայանի կարծիքով` հաշվի առնելով ադրբեջանական բանակում ձևավորված կարգապահական վատ մթնոլորտը` չի բացառվում, որ դա ներքին խմորումների արդյունքում եղած լինի։

Լրահոս
0