4-րդ հարկից ընկած գորիսեցի փոքրիկը գնում է տուն. 4 թվի զուգադիպությունը վերջին տարիներին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսկական տղամարդու պես 4-ամյա Ռուբենը միայն ժպտում է՝ ժամանակ առ ժամանակ թաքցնելով նախկին ցավերից մնացած անհարմարությունները: Այսօր նրան դուրս կգրեն հիվանդանոցից։ Հուլիսի 15-ին նրա մանկական հետարքրքությունը փորձանքի վերածվեց` Ռուբենն ընկավ շենքի 4–րդ հարկից։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը պատմեց` երեխան ստացել է գլխի շրջանում վնասվածք, թոքերի սալջարդ ու աջ երիկամի վնասվածք։ Հիմա նրա վիճակը գնահատվում է բավարար։

Միայն 2016 թվականի ընթացքում 5 երեխա ընկել է հենց չորրորդ հարկից։ Ու նույն զուգադիպությամբ բոլոր 5–ն էլ ողջ են մնացել։ Օրեր առաջ 4–րդ հարկից ընկավ Ռուբենը։ Իսկ վերջերս մի երեխա էլ 9–րդ հարկից ընկել է 5–րդ հարկ։ Այսինքն` կրկին դերակատարում ունի 4 թիվը։ Շատերը սկսել են դրա մեջ որոշակի միստիկա փնտրել։ Էզոթերիկ, աստղագետ Գուրգեն Հովհաննիսյանը չհերքեց, որ որոշ մշակույթներում 4 թիվն ասոցացվում է մահվան հետ, մեկ այլ տեղ էլ` հաջողության ու առաջընթացի։ Կոնկրետ վերոնշյալ դեպքերի բացատրությունը նա վերնագրեց որպես անփութություն։

Փոքրիկ Ռուբենի մայրն այսուհետ որոշել է` անգամ մեկ վայրկյան երեխային մենակ չի թողնի։ Նրա ու շատերի օրինակով գուցե ծնողներն ավելի զգոն լինեն ու հնարավորին չափ կանխեն վտանգները։

Լրահոս
0