ԵՐԵՎԱՆ, 25 Հուլիս — Sputnik. Թենիսիստների մրցաշարում Արթուր Սողոյանը հուլիսի 24-ին 1/32 եզրափակչում համառ պայքարում հաղթեց սլովենացի Բլազ Վիդովիչին, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Հաջորդ խաղը Սողոյանը կանցկացնի հուլիսի 26-ին։
Աղջիկների պայքարում Եվա Ավետիսյանը մեկնարկային խաղում պարտվեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Մելոդի Հեֆթիին եւ դուրս մնաց հետագա պայքարից։
Գյոռում անձրևոտ և մռայլ եղանակ է։ Այդ պատճառով թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանի եւ Էվելինա Մարտիրոսյանի խաղերը հետաձգվել էին։ Նրանք պայքարի մեջ կմտնեն այսօր։
Աթլետների պայքարում վազորդ Դավիթ Սարգսյանին չհաջողվեց 100 մետր վազքում մտնել կիսաեզրափակիչ: