Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանից կմասնակցի 3 շախմատիստ

© Sputnik / Михаил Мокрушин /  / Անցնել մեդիապահոցШахматы
Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը: Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

Արոնյանն ուղեգիր ստացել է բարձր վարկանիշի շնորհիվ, իսկ Հովհաննիսյանն ու Մելքումյանը` 2016 ու 2017 թթ. Եվրոպայի առաջնության արդյունքների համար:

Մրցաշարը կընթանա սեպտեմբերի 2-ից 27-ը Թբիլիսիում: Եզրափակչի մասնակիցներն իրավունք կստանան հանդես գալու հավակնորդների առաջիկա մրցաշարում:

Լրահոս
0