Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Խորովածի 9-րդ միջազգային փառատոնը հագեցած է մշակութային ծրագրով. Մամուլյան

© Sputnik / Aram Nersesyan / Седрак Мамулян
Седрак Мамулян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ օգոստոսի 20–ին մեկնարկող Խորովածի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի առանձնահատուկ կլինի։
Սեդրակ Մամուլյան

«Օգոստոսի 19-ին մենք Խորովածի միջազգային միության համանախագահ Արտեմ Ենգոյանի հետ ուզում ենք խորովածի միջազգային մրցույթ կազմակերպել։ Իսկ ինչ վերաբերում է բուն փառատոնին, այն տարբերվելու է ինչպես իր գեղարվեստական մասով, այնպես էլ մասնակիցների ավելի լայն աշխարհագրությամբ։ Օրինակ` այս տարի փառատոնին մասնակցելու համար Վրաստանից և Ռուսաստանից թիմեր են ժամանել», – ասաց Մամուլյանը։

Մամուլյանի խոսքով` այս տարի հյուրերին հետաքրքիր մշակութային ծրագիր է սպասվում։ Փառատոնի շրջանակներում ելույթ կունենա նաև թուրքահայ երգչուհի Սիբիլը։

Լրահոս
0