Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Շատ կարևոր է զբոսաշրջիկին խոհանոցը ճիշտ ներկայացնելը.Ապրեսյան

© Sputnik / Aram Nersesyan / Мехак Апресян
Мехак Апресян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Oգոստոսի 20-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում կանցկացվի Խորովածի 9-րդ միջազգային փառատոնը։ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ Խորովածի փառատոնը իրադարձություն է նաև համաշխարհային և միջազգային զբոսաշրջության մեջ։
Մեխակ Ապրեսյան

«Այս փառատոնի համար մարդիկ հատուկ գալիս են Հայաստան, որոշ տուրօպերատորներ այն նաև ներառել են իրենց զբոսաշրջային փաթեթներում։ Շատ կարևոր է զբոսաշրջիկին խոհանոցը ճիշտ ներկայացնելը»,–ասում է Ապրեսյանը։

Ինչպես նշում է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալը, զբոսաշրջության մեջ կարևոր դեր ունի գաստրանոմիական զբոսաշրջությունը, իսկ Հայաստանն այս առումով ներկայացնելու շատ բան ունի։ Ապրեսյանի խոսքով` հայկական խոհանոցը շատ բազմազան է, և մենք պետք է վերականգնենք ու զբոսաշրջիկներին ներկայացնենք մեր բազմաթիվ մոռացված բաղադրատոմսերը։

Լրահոս
0