Մոսկվայում տղամարդն անկանոն կրակ է բացել բնակարանի պատուհանից

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցДежурная часть в Москве
Дежурная часть в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում բնակելի շենքի տան պատուհանից տղամարդը կրակ է բացել անցորդների վրա: Իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել նրան։

ԵՐԵՎԱՆ, 25 Հուլիս — Sputnik. ՌԴ Ոստիկանության հատուկջոկատայիններին հաջողվել է բռնել և ձերբակալել իր բնակարանի պատուհանից անցորդների վրա կրակ բացելու մեջ կասկածվող տղամարդուն։

«Մարշալ Բիրյուզովի փողոցի վրա ծառայության ժամանակ ոստիկանության աշխատակիցներին է մոտեցել մի տղամարդ և ասել, որ անծանոթ մեկը անկանոն կրակ է բացել իր բնակարանի պատուհանից»,–տեղեկացնում է քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությունը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները նախ արգելափակել են բոլոր այն փողոցների ելքերը, որոնցով հանցագործը կարող էր փախուստի դիմել, այնուհետև փրկարարների օգնությամբ նրանց հաջողվել է ներթափանցել տուն և ձերբակալել կրակող տղամարդուն։

Տան խուզարկման ժամանակ հայտնաբերվել է նաև օդամղիչ ատրճանակ և նռնակ հիշեցնող զենք։

Տուժածների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։

Լրահոս
0