Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառում օրական 70–80 տոննա գյուղմթերք է վաճառվում

© Robert Makaryan / Роберт Макарян
Роберт Макарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 29–ին Կենտրոն վարչական շրջանում վերաբացվելու է գյուղատնտեսական տոնավաճառը, Կասյանի տոնավաճառն էլ հունիսի 10–ից ի վեր գործում է։
Ռոբերտ Մակարյան

Ըստ գյուղատնտեսության նախարարի տեղակալի` և՛ բերքի ծավալներն են ավելացել,  և՛ սպառողների թիվը։ Տոնավաճառները գործում են 2011 թվականից` ՀՀ նախագահի հանձնարարականով։ Կանոնները լինելու են նույնը` տաղավարները, կշեռքները տրամադրվելու են անվճար։

«Օրական մենք մոնիթորինգ ենք իրականացնում, 70–80 տոննա գյուղմթերք է վաճառվում։ Գնային առումով նմանատիպ վաճառքի կետերից 10–15 տոկոսով այստեղ ավելի մատչելի է։ Գյուղացու եկամուտներն ավելի շատ են, քան եթե հանձնի մթերողին։ Պարզապես, այս պարագայում ժամանակ են կորցնում ու տրանսպորտային ծախս կատարում»,–ասաց Ռոբերտ Մակարյանը։

Լրահոս
0