Վրաստանը Հայաստանին նվեր է մատուցել դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ

© Sputnik / Asatur YesayantsФлаги Армении и Грузии
Флаги Армении и Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի կառավարությունը Հայաստանին նվեր է մատուցել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ։ Նվերը վրացական «Ռուսթավի» ժողովրդական երգի ու պարի պետական ակադեմիական համույթի ելույթն էր։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից քառորդ դար է անցել։ Այդ առթիվ Վրաստանի կառավարությունը նվեր է մատուցել բարեկամական հայ ժողովրդին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն։

«Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը մեծ տոն է։ Հայաստանում հյուրընկալել ենք «Ռուսթավի» լեգենդար համույթին, որը տարբերվում է իր ակադեմիական ուղղվածությամբ։ Հայ հանդիսատեսը հնարավորություն ունի վայելելու նրանց վիրտուոզ կատարումները»,– ասաց Սագանելիձեն։

Նրա խոսքով` 25 տարին հայ-վրացական բարեկամության համար ակնթարթ է։ Երկու եղբայրական ժողովուրդներին կապում է բազմադարյա բարեկամությունը, այդ իսկ պատճառով Հայաստանը Վրաստանի համար ամենամոտ երկրներից մեկն է, նշում է դեսպանը։ Ներկա պահին երկրները տարբեր ոլորտներում խորացնում են իրենց գործակցությունը։

«Ես ինձ լավ եմ զգում Հայաստանում, լավ գիտեմ երկիրը և շատ ընկերներ ունեմ այստեղ։ Երևանի հետ ինձ մի շարք ջերմ հիշողություններ են կապում։ Դա օգնում է ինձ աշխատանքի մեջ»,– ասաց Սագանելիձեն։

Президент Армении Серж Саргсян принял МИД Грузии Михеила Джанелидзе - Sputnik Արմենիա
Սարգսյան. «Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են»

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն  էլ կարծում է, որ երկու եղբայրական ժողովուրդները մի շարք ընդհանրություններ ունեն, և դա շատ լավ հիմք է երկկողմանի հարաբերությունների զարգացման համար։

Հոբելյանական օրվա կապակցությամբ միմյանց ուղերձներ են հղել Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Միխայիլ Ջանելիձեն և Էդվարդ Նալբանդյանը։

Արտաքին գերատեսչության ղեկավարներն ընդգծեցին, որ քառորդ դարը միայն մի ակնթարթ է եղբայրական ժողովուրդների բազմադարյա բարեկամության մեջ, սակայն սա կարևոր փուլ է երկկողմ հարաբերություններում։ Առկա սերտ միջպետական կապերը արտացոլում են երկու ժողովուրդների բարեկամությունը, որը կառուցվել է ամուր պատմական հիմքի և ազատության ու ժողովրդավարության ընդհանուր սկզբունքների վրա։

Հոբելյանական տարեթվի առթիվ Հայաստանում Վրաստանի դեսպանատունը ծրագրում է մի շարք հետաքրքիր միջոցառումներ անցկացնել։

Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին` համապատասխան համաձայնագիր ստորագրելով։

Русская версия

Լրահոս
0