00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինական աղբյուրները հայտնել են Սաhակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին

© AFP 2024 / SERGEI SUPINSKYБывший президент Грузии Михаил Саакашвили на митинге своих сторонников в Киеве
Бывший президент Грузии Михаил Саакашвили на митинге своих сторонников в Киеве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում ստուգում են տեղեկությունն այն մասին, որ Միխայիլ Սահակաշվիլիին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik.  Վրաստանի նախկին նախագահ, ներկայիս ուկրաինական ընդդիմադիր Միխաիլ Սահակաշվիլիին զրկել են ուկրաինական քաղաքացիությունից, հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Ուկրաինայի Բարձրագույն Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկին։

Սահակաշվիլի. «Թույլ չեմ տա, որ Ավակովն ու Յացենյուկը թալանեն Ուկրաինան» - Sputnik Արմենիա
Սահակաշվիլի. «Թույլ չեմ տա, որ Ավակովն ու Յացենյուկը թալանեն Ուկրաինան»

«Դա ճիշտ է, վրացական յանուկովիչ Միխո Սահակաշվիլիին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից, և դա վկայում է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն, վերջապես, սկսել է ընդունել սեփական սխալները։ Նա ապօրինի կերպով քաղաքացիություն է տրամադրել և հիմա ուղղում է իր սխալները», – գրել է Մոսիյչուկը իր ֆեյսբուքյան էջում։

Վրաստանի նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունում, որի ծպտյալ առաջնորդը մնում է Սահակաշվիլին, տվյալ ինֆորմացիային չեն տիրապետում։

«Չգիտեմ։ Առաջին անգամ դրա մասին ձեզանից եմ լսում։ Դա անհեթեթություն է», – «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությանը ասել է ՄԱՇ–ի պատգամավոր Ռոման Գոցիրիձեն։

«Մենք չենք կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել այդ տեղեկությունը։ Մենք վերստուգում ենք այն», – ասել է ՄԱՇ–ի աշխատակցուհին։

Վրաստանի նախկին նախագահը չի մեկնաբանել տարածված տեղեկությունը։ Օրերս նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ գտնվում է ԱՄՆ–ում։

Լրահոս
0