00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ցանկանում է միանալ ԱՄՆ–ի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրին

© Sputnik / Aram NersesyanВардан Арамян принял делегацию "Альянс Групп"
Вардан Арамян принял делегацию Альянс Групп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկյան լոբբիստները քննարկում են ԱՄՆ–Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագրին միանալու հնարավոր հարցը` մատնանշելով, որ դա կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը։ Թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունն այդ հարցում, ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի–Sputnik. ԱՄՆ–Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագիրը միշտ եղել է օրակարգում։ Այդ մասին հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` հիշելով, որ իր` ֆինանսների նախարարություն տեղափոխվելուց հետո հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում այդ հարցը դրված է եղել որպես ամենակարևորներից։

«Երբ տնտեսվարողները ներդրումային որոշումներ են կայացնում, նայում են հարկման դաշտը, սա նրանց համար կարևոր է։ Այն երկրները, որտեղ կա կրկնակի հարկման համաձայնագիր, որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին։ Խաղի կանոններն ավելի հստակ են»,– ասաց նախարարը։

Արամյանը շեշտեց, որ այս հարցը պատրաստվում են բարձրացնել BEPS–ի 15–րդ գործընկերության շրջանակում։ Տեղեկացնենք, որ BEPS ծրագիրը մշակել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունը, որի անդամ է նաև Հայաստանը։ Ծրագիրը նպատակ ունի հարթել միջազգային հարկման կանոնների կիրառության ոլորտում առկա տարաձայնությունները` սահմանելով միատեսակ գործիքակազմ։

Вардан Арамян - Sputnik Արմենիա
Արամյանը ՀՀ անունից ստորագրել է հարկային բարեփոխումների վերաբերյալ կոնվենցիան

«Հոկտեմբերին պատրաստվում ենք հնչեցնել այս հարցը` հաշվի առնելով, որ Հայաստանը BEPS–ի 15–րդ գործընկերության 69 երկրից մեկն է։ Մենք ևս մեկ անգամ որպես փաստարկ կներկայացնենք մեր գործընկերներին, կխնդրենք  ունենալ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Վերջերս նաև Իսրայելի հետ ստորագրեցինք գործակցության պայմանագիր։ Այսօր 46 երկրի հետ ունենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, Իսրայելը դարձավ 47–ը, հուսով ենք, որ ԱՄՆ–ը կլինի հաջորդը»,– ասաց Արամյանը։

Նախարարը նշեց, որ ամերիկյան գործընկերների հետ այս հարցն ավելի քան 20 տարի քննարկվում է։

«Ամերիկյան կողմն ունի իր փաստարկները, որ ներկա դրությամբ գործում են նաև նախկին ԽՍՀՄ–ի ԱՄՆ–ի միջև գործող համաձայնագիրը։  Բայց ՀՀ–ն ԽՍՀՄ իրավահաջորդ չի հանդիսանում։ Մյուս կողմից Միացյալ Նահանգները կբերի այն փաստարկը, որ մենք չենք տեսնում այն խոչընդոտները, որ կարող են ունենալ ամերիկյան կազմակերպությունները ։ Մեր հակափաստարկն այն է, որ կարող է այս պահի դրությամբ այդ խնդիրները չլինեն, բայց կրկնակի հարկման համաձայնագրի բացակայությունը նաև խոչընդոտ է, որ տնտեսվարողները որոշում կայացնեն և ներդրումներ իրականացնեն երկուստեք»,–ասաց Վարդան Արամյանը։

Նախարարի համոզմամբ` ներդրողը պետք է վստահ լինի, որ հարկման դաշտն իր համար ընկալելի է ու կայուն։

Կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը ենթադրում է, որ շահույթը հարկվում է այնտեղ, որտեղ իրականցվում է տվյալ գործունեությունը և որտեղ արժեք է ստեղծվում։

Լրահոս
0