Անգլերենով ապոստիլը կխնայի քաղաքացու ժամանակն ու փողը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հուլիսի 22-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող միջազգային վավերացման ձևաթուղթը` ապոստիլը, կտրվի միայն անգլերենով: Այդ տեղեկությունը տարածեց Հայաստանի արդարադատության նախարարությունը:

Դա արվել է այն նպատակով, որ քաղաքացիներն այլևս ստիպված չլինեն լրացուցիչ ռեսուրսներ ու ժամանակ ծախսել և հայալեզու փաստաթուղթը տալ նոտարական թարգմանության:

Արդարադատության նախարարությունն արտաքին գործերի նախարարության հետ համատեղ սկսում է նաև էլեկտրոնային ապոստիլի համակարգի ներդրումը: Քաղաքացին այս դեպքում միայն անձնագրով կարող է գնալ արդարադատության նախարարություն  ու վերջ: Անգամ դիմումն ինքը չի լրացնի: Այս և այլ փոփոխությունների մասին Դիանա Հարությունյանը զրուցել է ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետ Անի Մխիթարյանի հետ:

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լրահոս
0