Ռուս անիմատոր. աշխատանքը «Հայֆիլմում» պարզապես «պայթյուն» էր

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցМультипликатор Александр Петров
Мультипликатор Александр Петров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս նկարիչ Ալեքսանդր Պետրովը հետաքրքիր պատմություն է պատմել Հայաստանում իր աշխատանքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik.  Հայաստան տեղափոխվելը «զվարճալի հանգամանքների զուգադիպություն» էր, որոնք կապված էին 1980 թվականի Օլիպմիադայի հետ, պատմել է ռուս նկարիչ Ալեքսանդր Պետրովը yarreg.ru–ին։

Киностудия Айфильм - Sputnik Արմենիա
«Հայֆիլմ». Հայկական բրենդի վերադարձը

«Այն ժամանակ Մոսկվայից աքսորում էին ում կարելի է ու ում չի կարելի, այդ թվում` օտարերկրյա ուսանողներին։ Այսպես` հայտնվեցի Հայաստանում, Ռոբերտ Սահակյանցի հայտնի «Հայֆիլմում»։ Ինձ համար դա պարզապես պայթյուն էր։ Ես սիրահարվեցի այս հիասքանչ երկրին, մանավանդ` հայկական մուլտիպլիկացիային», – խոստովանում է նկարիչը։

Նրա խոսքով` Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն ավարտելուց հետո նա Հայաստան տեղափոխվեց ընտանիքի` կնոջ ու որդու հետ` հույս ունենալով հիմնվել Հայաստանում և աշխատել «Հայֆիլմ» ստուդիայում։

«Մեկ տարվա ընթացքում ես որպես բեմադրող նկարիչ երկու ֆիլմ պատրաստեցի։ Բայց ինձ չհաջողվեց երկար տարիներ մնալ Հայաստանում», – ասաց Պետրովը։

Պետրովի «Ծերունին և ծովը» ֆիլմը` Էռնեստ Հեմինգուեյի հայտնի ստեղծագործության մոտիվներով, «Օսկարի» է արժանացել։

Լրահոս
0