Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Միասնական ջանքերով նոր որակի կբարձրացնենք հայ-իսրայելական համագործակցությունը. ԱԳ փոխնախարար

Радио Sputnik Армения
Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Իսրայելի անկախության 69–ամյակը կապակցությամբ ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը շնորհավորել է բարեկամ հրեա ժողովրդին։
Արմեն Պապիկյան

«Հայերն ու հրեաները անցել են հազարամյակների թոհուբոհով` պահպանելով ազգային ինքնությունն ու ապագայի հանդեպ իրենց տեսլականը։ Լիահույս ենք, որ միասնական ջանքերի շնորհիվ կկարողանանք նոր որակի բարձրացնել հայ-իսրայելական համագործակցությունը»,–ասաց Պապիկյանը։

Փոխնախարարի խոսքով` խորհրդանշական է, որ այսօր` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյա տարելիցին, Հայաստանում միասին նշում ենք Իսրայել պետության անկախության օրը։

Պապիկյանը նշել է, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը գնալով ավելի է զարգանում։

Լրահոս
0