Հայ և ռուս եկեղեցիները համագործակցության խնդիրներ են քննարկել

CC BY-SA 3.0 / Areg Amirkhanian / Etchmiadzin CathedralЭчмиадзинский монастырь
Эчмиадзинский монастырь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Լեոնիդ եպիսկոպոսը հյուրընկալվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

ԵՐԵՎԱՆ, 27 Հուլիս — Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Լեոնիդ եպիսկոպոսին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և համագործակցությանը: Մասնավորապես խոսվեց Հայաստանում Ռուս Եկեղեցու համայնքների հոգևոր կյանքի կազմակերպմանն առնչվող հարցերի և գործակցության ապագա ծրագրերի մասին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին փոխանցեց եղբայրական իր սերն ու ողջույնները:

Իր հերթին Լեոնիդ եպիսկոպոսը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին` մշտապես ցուցաբերվող հոգատարության և ուշադրության համար:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Լրահոս
0