ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղը պատրաստ է ընդունել մոսկվացի ուսանողներին

© Sputnik / Михаил Воскресенский /  / Անցնել մեդիապահոցАбитуриенты, поступающие в Московский Государственный Университет имени М.В. Ломоносова
Абитуриенты, поступающие в Московский Государственный Университет имени М.В. Ломоносова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղն առաջարկում է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան չընդունված, բայց բարձր միավորներ հավաքած ուսանողներին քննություն հանձնել կամ մասնակցել մրցույթին արդեն ունեցած միավորներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանի շատ բուհերում այս տարի բազմաթիվ թափուր տեղեր են մնացել, ինչը կապված է Հայաստանում 12–ամյա կրթության անցնելու հետ։ Այդ պատճառով, դիմորդները, որոնք ՄՊՀ–ի հիմնական ընդունելության քննություններից բարձր միավորներ են հավաքել, ավտոմատ կերպով ընդունվում են երևանյան մասնաճյուղ` առանց լրացուցիչ քննություններ հանձնելու։

ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Ռեյմերսը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշեց, որ օրինակ այս տարի ավելի քան 1500 մարդ հայտ է ներկայացրել Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակլուլտետ, այդ պատճառով մրցույթն այս մասնագիտության համար մեծ էր։

Роман Лобашов - Sputnik Արմենիա
ՄՊՀ-ի լրագրության ֆակուլտետի դասախոս. Հաճախ հայերն աստղ են դառնում

«Հասկանալի է, որ նրանց շարքերում լավ երեխաներ կան, որոնք դուրս են մնում մրցույթից։ Նրանց որոշը մասն օգոստոսի 29–30–ին քննություններ է հանձնելու, որպեսզի երևանյան մասնաճյուղ ընդունվի։ Խոսքը մաթեմատիկոսների, լեզվաբանների, իրավաբանների, տնտեսագետների մասին է։ Մենք կարող ենք ընդունել 150–200 մարդ», – նշեց Ռեյմերսը։

Պատասխանելով հարցին` ինչպես է լուծվելու ուսանողների ապրելու տեղի հարցը, ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղի տնօրենը նշեց, որ այդ առումով որոշ խնդիրներ կան։

«Մասնաճյուղը դեռ հանրակացարան չունի, դրա համար ուսանողները ստիպված կլինեն համալսարանին մոտ ապրելու տեղ գտնեն և վճարեն տան համար։ Այդ պատճառով, առաջին հեթին, դիմում ենք այն մարդկանց, ովքեր ունեն հայկական ծագում ու բարեկամներ Հայաստանում», – ասաց նա։

Սակայն բուհի դռները բաց են ցանկացած երկրի քաղաքացիների համար։ Բացի այդ, այս նախաձեռնությամբ հանդես է եկել հենց երևանյան մասնաճյուղը։

Ռեյմերսը հավելեց նաև, որ ռուս դասախոսները, որոնք պարբերաբար Երևան են գալիս` սեմինարներ ու դասախոսություններ անցկացնելու համար, կկարողանան դասավանդել մեծ թվով ուսանողների։

ՄՊՀ–ի երևանյան մասնաճյուղը բացվել է 2015 թվականին։ Բուհում գործում են լրագրության, իրավագիտության, տնտեսագիտության, լեզվաբանության, կիրառական մաթեմատիկայի ու միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ։

Լրահոս
0