00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մ. Սիմոնյանի սպանությունը բացահայտվել է. համագյուղացիները շոկի մեջ են

© Manuk SimonyanМанук Симонян
Манук Симонян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը բացահայտվել է։ Գործով ձերբակալվել են Սիմոնյանի կինն ու որդին։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արմավիրի Սարդարապատ համայնքի բնակիչ Մանուկ Սիմոնյանի սպանության բացահայտումը շոկի մեջ է գցել համագյուղացիներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանն ասաց, որ գյուղում ոչ ոք չէր սպասում նման հանգուցալուծման։

«Մանուկը շփման մեջ նորմալ մարդ էր, բայց թե ինչպիսին էր նա ընտանիքում` չգիտենք։ Որդին, որը նրանց միակ զավակն է,  բարձրագույն ավարտ տղա է, գյուղում նրա անվան հետ ոչ մի խուլիգանություն, ոչ մի հասարակական կարգի խախտում կապված չի եղել։ Հետաքրքրված էր բարձ տեխնոլոգիաներով։ Իսկ Մանուկի կինը տնային տնտեսուհի էր, ինքն իր տան հոգսերով»,–ասաց Բաբկեն Վարդանյանը։

Манук Симонян - Sputnik Արմենիա
Նոր մանրամասներ` Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունից

Գյուղապետի խոսքով` թեպետ Մանուկի` դրսում ապրող 2 եղբայրներն արդեն Հայաստանում են, բայց հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների, Արմավիրի և Բաղրամյանի բաժինների, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր և Արմավիրի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 22-ին Մանուկ Սիմոնյանի տանը 1970 թ. ծնված Ռ. Մ.-ն կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել, այնուհետև սավանով փաթաթել, կապել և 1994 թ. ծնված Ն. Ս.-ի հետ հուլիսի լույս 23-ի գիշերը, ժամը 4.00-ի սահմաններում, հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են «Դալարիկի ձոր» կոչվող տարածք և թողնելով այնտեղ՝ հեռացել են:

Նշանակվել են փորձաքննություններ:

Ռ. Մ.-ն և Ն. Ս.-ն ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0