Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

ԱԻ նախարարը գոհ է համատեղ վարժանքներից

© VOAДавид Тоноян
Давид Тоноян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ-ամերիկյան-բրիտանական համատեղ վարժանքը դարձավ արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար սահմանված բարձր նշաձողի հիմքը, հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։
Դավիթ Տոնոյան

Կոտայքի մարզում գտնվող ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում այսօր կայացել է հայ-ամերիկյան-բրիտանական համատեղ հատուկ տակտիկական վաժարժանք՝ «Քլոր տեղափոխող բեռնատար և մարդատար երկու գնացքների բախման հետևանքով ստեղծված իրավիճակում քիմիական, ճառագայթային մոնիթորինգի, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացում, առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով:

Ուսումնավարժության ընթացքին հետևել են ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին:

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը վարժանքից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցւոմ իր գոհունակությունն է հայտնել միջոցառումից։

Նախարարը նշել է, որ մեր երկրների բնակչությունը մեզնից պահանջում է արտակարգ իրավիճակներին արձագանքելու բարձր չափանիշներ, և վարժանքների արդյունքը հիմնաքար էր այդ նշաձողին համատեղ հասնելու համար։

Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

Լրահոս
0