7 օր առաջնագծում. Արցախը ներկայացնում է սահմանին տիրող վիճակը

© AFP PHOTO / KAREN MINASYAN Армянские военнослужащие
Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանը 180 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ Արցախի ուղղությամբ կիրառելով նաև ականանետեր։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ շփման գծի հյուսիսային ուղղությամբ, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լրահոս
0