Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին ու դուրս եկավ եզրափակիչ

© Александр Вильф / Անցնել մեդիապահոցБаскетбольный мяч
Баскетбольный мяч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի տղաների Մ16 բասկետբոլի հավաքականը կամային հաղթանակ տարավ Ադրբեջանի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում հանդիպեց Ադրբեջանի հավաքականի հետ:

Сборная девушек Армении по баскетболу до 16 лет вышла в полуфинал - Sputnik Արմենիա
Բասկետբոլի Հայաստանի աղջիկների հավաքականը կիսաեզրափակչում է

Հանդիպումն ավարտվեց Հայաստանի ընտրանու կամային հաղթանակով՝ 88:76 հաշվով (18:23, 15:24, 21:13, 34:16):

Եզրափակչում Հայաստանի ընտրանին կհանդիպի Անդորրա-Ջիբրալթար զույգի հաղթողի հետ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը, ով վաստակեց 36 միավոր:
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ16 հավաքականը Ա ենթախմբում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը՝ հաղթելով բոլոր հանդիպումներում:

Նշենք, որ եզրափակիչը կկայանա վաղը՝ հուլիսի 30-ին:

Լրահոս
0