Որտե՞ղ է իրականում ծնվել Ավետիք Իսահակյանը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիան զբոսնելու է հրավիրում այն տանը, որտեղ ծնվել է մեծն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը։

Թոնրատուն. այդպես է կոչվում Գյումրիում գտնվող Իսահակյանի թանգարանի այն մասը, որտեղ ծնվել է բանաստեղծը։

Քանի որ նա ծնվել է աշնան վերջին ՝ հոկտեմբերի 30-ին, իսկ Շիրակ աշխարհում հոկտեմբերը ցուրտ է, ծննդաբերությունը կազմակերպել են այստեղ, ուր նաև փառապանծ հացն է արարվում:

Ярмарка-выставка книг Читающий Ереван - Sputnik Արմենիա
Երևանում բացված առաջին գրատնակը կրում է Ավետիք Իսահակյանի անունը

Իսահակյանը միշտ, երբ եկել է այս տուն, ասել է՝ այս վայրը սուրբ է. «Այստեղ է մայրս ինձ աշխարհ բերել և աշխարհ ընկնող առաջին լույսն այս պատուհանից եմ զգացել»:

Հյուրասենյակը տան զարդն է, ու հատկապես ձմռան երեկոները սեղանի շուրջ նստած մարդիկ հյուրասիրվել են, թեյախմություն է եղել Իսահակյանների տանը: Իսկ ինքնաեռը Իսահակյանի թափառ կյանքում շրջել է նրա հետ աշխարհից աշխարհ ու նորից վերադարձել տուն:

Սեղանին դրված են նրա գրչատուփը, գրիչները, նաև գրքեր, Աբովյանի նկարը։ Աբովյանը նրա համար եղել է խորհրդանիշ, գրական ասպարեզ մտնելու ու ոգևորության առիթ:

Իսահակյաններն ունեցել են 2 թոնիր՝ ճաշ եփելու և հաց թխելու համար։

Թանգարանի աշխատակիցների երազանքն է՝ թոնիրը վերաբացել, հաց թխել ու այցելուներին բաժանել, որ նրանք կարողանան Իսահակյանի շնչով իրենց հետ տանել նաև գյումրեցիների շունչը:

Լրահոս
0