00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի դերը ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող Noble Partner զորավարժություններում

© Sputnik / Alexander ImedashviliАмериканские военные на учениях "Достойный партнер" в Грузии
Американские военные на учениях Достойный партнер в Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող Noble Partner բազմազգ զորավարժություններին: Այդպիսով, Երևանն իր ներդրումն է ունենում տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում, համոզված է փորձագետը:

Լաուրա Սարգսյան, Sputnik

Հայ զինծառայողների մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող Noble Partner բազմազգ զորավարժություններին Երևանի փորձագետները դրական են գնահատում: Հայաստանը դրանցում ներկայացված է բժշկական վաշտի երեք զինծառայողներով:

«Մի կողմից, Noble Partner-ին մասնակցելը ցույց է տալիս, ՀԱՊԿ անդամ Հայաստանի փոխգործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ զարգանում է, մյուս կողմից` մատնանշում է ռազմական ոլորտում հայ-վրացական համագործակցությունը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Военнослужащие вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Հայաստանը կարևոր ռազմական ուժ է դառնալու տարածաշրջանում

Նրա խոսքով` Հայաստանի մասնակցությունը զորավարժություններին, թեև այն ներկայացված է փոքր թվով, ևս մեկ անգամ ընդգծում է տարածաշրջանում և աշխարհում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր նախագծերին մասնակցելու Երևանի ցանկությունը: Հայ զինծառայողներն այսօր ակտիվ մասնակցություն ունեն ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող խաղաղապահ առաքելություններում:

Հայաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ոչ միայն օգտվում է տարածաշրջանային կայունության պտուղներից, այլև իր ներդրումն է ունենում դրա ապահովման համար:

Noble Partner 2017 բազմազգ զորավարժությունները պաշտոնապես կմեկնարկեն հուլիսի 30-ին Վազիանիի ռազմական օդանավակայանում: Ակտիվ փուլը կավարտվի օգոստոսի 12-ին ցուցադրական զորավարժություններով, որոնք տեղի կունենան 11-րդ հրաձգարանում: Զորավարժությունները` տարածաշրջանի յոթ երկրներում անցկացվող ԱՄՆ եվրոպական հրամանատարության սևծովյան վարժանքների մի մասն են կազմում:

Զորավարժությունների նպատակն է բարձրացնել մարտունակությունը, զինծառայողների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների և գործընկեր-երկրների հետ, ինչպես նաև զարգացնել տարածաշրջանային և մասնավոր բազմազգ համագործակցության հնարավորությունը։

Учебная тренировка МЧС в Гюмри - Sputnik Արմենիա
Հայ փրկարարներն ապահովում են միջազգային չափանիշներին համապատասխան բարձր մակարդակ

Անցյալ տարի բազմազգ զորավարժություններին ներգրավվել է 1300 զինծառայող, որից 650-ն ԱՄՆ-ից, 150-ը` Մեծ Բրիտանիայից և 500-ը` Վրաստանից:

Առաջին անգամ կիրառվել էին ամերիկական M1A2 Abrams տիպի տանկեր, որոնք զորավարժությունների ժամանակ թիրախային հարվածներ էին հասցնում պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկային: Ինչպես նաև առաջին անգամ գործարկվել է Վրաստանում ստեղծված Medevac բժշկական տարհանման ավտոմեքենան:

Այս տարի զորավարժություններն ավելի զանգվածային են դարձել. դրանց կմասնակցեն ավելի քան 2800 զինվորականներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Հայաստանից և Վրաստանից:

Զորավարժությունների ժամանակ առաջին անգամ կօգտագործվեն նաև գերմանական «Բոքսյոր» զրահատրանսպորտյորը, ամերիկյան «Աբրամս» տանկերը, հետևակի «Բրեդլի» և «Սթրայքեր» տեսակի մարտական մեքենաները», ինչպես նաև С-130 ամերիկյան ռազմական ինքնաթիռը:

Noble Partner զորավարժություններն առաջին անգամ Վրաստանում անցկացվեցին 2015 թվականին: Այն ժամանակ հայկական կողմը մասնակցում էր որպես դիտորդ:

Русская версия

Լրահոս
0