Ստամբուլի օդանավակայանում ծափողջույններով են դիմավորել հայ օդաչուին

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСамолет во время посадки в сложных метеоусловиях
Самолет во время посадки в сложных метеоусловиях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ծափողջույններով ու հիացական բացականչություններով են դիմավորել ուժեղ կարկուտից տուժած օդանավի հրամանատար Ալեքսանդր Ակոպովին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:Ալեքսանդրի ազգանունը հուշում է, որ նա հայ է։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղացած հզոր կարկուտից անմիջապես հետո Աթաթուրքի անվան օդանավակայանում ներկաները նկարահանել և համացանցում տեղադրել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է օդաչուն վայրէջք կատարում կարկուտից ավերված առաջնամասով ինքնաթիռով:

© newsturk.ruԱլեքսանդր Ակոպովը և վթարված ինքնաթիռը
Александр Акопов - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Ակոպովը և վթարված ինքնաթիռը

Տեղական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ A-230 ինքնաթիռը պատկանել է թուրքական Atlas Global ավիաընկերությանը և իրականացնելիս է եղել Ստամբուլ- Էրջան (Հյուսիսայի Կիպրոս) չվերթը, երբ 1200 մետր բարձրության վրա խնձորի մեծության կարկուտը կոտրել է օդաչուների խցիկի ապակին և ցանցի վերածել ինքնաթիռի առաջնամասը:

121 ուղևորի և անձնակազմի 6 անդամների կյանքը փրկելու համար օդաչու Ալեքսանդր Ակոպովը որոշում է կայացրել վերադառնալ ու վայրէջք կատարել Աթաթուրքի օդանավակայանում:

Ըստ լրատվամիջոցների՝ օդաչու Ակոպովը Ուկրաինայի քաղաքացի է, ունի 30 տարվա աշխատանքային փորձ:

Աթաթուրքի օդանավակայանում ականատեսների արձանագրած կադրերից պարզ է դառում, որ հայ օդաչուի հերոսական քայլը ծափերով ու հիացական բացականչություններով են ողջունել, թեև մինչ վայրէջքի պահը կասկածում էին, որ դա նրան կհաջողվի:

Լրահոս
0