Կադրեր վթարված ինքնաթիռի՝ Աթաթուրքի օդանավակայանում կատարած վայրէջքից

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հայ փորձառու օդաչու Ալեքսանդր Ակոպովը փրկում ուղևորներին՝ հմտորեն վայրէջքի բերելով վթարված ինքնաթիռը և դառնալով օրվա հերոսը։ Աթաթուրքի օդանավակայանում նրան դիմավորում են հիացական բացականչություններով։

A-230 ինքնաթիռը պատկանել է թուրքական Atlas Global ավիաընկերությանը և իրականացնելիս է եղել Ստամբուլ- Էրջան (Հյուսիսայի Կիպրոս) չվերթը, երբ 1200 մետր բարձրության վրա խնձորի մեծության կարկուտը կոտրել է օդաչուների խցիկի ապակին և ցանցի վերածել ինքնաթիռի առաջնամասը:

121 ուղևորի և անձնակազմի 6 անդամների կյանքը փրկելու համար օդաչու Ալեքսանդր Ակոպովը որոշում է կայացրել վերադառնալ ու վայրէջք կատարել Աթաթուրքի օդանավակայանում:

Ըստ լրատվամիջոցների՝ օդաչու Ակոպովը Ուկրաինայի քաղաքացի է, ունի 30 տարվա աշխատանքային փորձ:

 

 

Լրահոս
0