00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրբ կույսի բուժիչ արցունքները` Արայի լեռան մատուռում

© Nelly DanielyanЦахкеванк
Цахкеванк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդիկ Արայի լեռ են գալիս քարանձավի առաստաղից հոսող սուրբ կույսի «արցունքները» հավաքելու ու դրանցով իրենց ցավերը բուժելու հավատով։ Ծաղկեվանքի առաստաղից հոսղ ջուրը երբեք չի կտրվում։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Արագածոտնի մարզում, Արայի լեռան փեշերին գտնվող բնական քարանձավի առաստաղից հոսող ջուրը մարդիկ սուրբ կույսի արցունքներ են կոչում ու հավատում դրա բուժիչ հատկությանը։ Հավատացյալներն այստեղ են գալիս հենց այդ ջրի զորությանը հավատալով ու դրանից իրենց հետ տանում են՝ հիվանդներին բուժելու հույսով։

«Արդեն քանի տարի է այստեղ եմ, ամեն օր առավոտյան գալիս եմ, երեկոյան գնում, շատ բաներ են տեսել ու լսել»,- պատմում է մատուռ բարձրացող աստիճանների մոտ ձեռագործ հուշանվերներ վաճառող տղամարդը: «Մարդիկ կան, որ ասում են՝ ջուրը տարանք, ցավացող տեղին դրեցինք, ցավն անցավ։ Մարդ կա ասում է՝ ինչ-որ հիվանդություն ունեի, այս ջրով բուժվեցի, ամեն անգամ գալիս են, որ էլի տանեն»,- ասում է Ագուլ անունով ներկայացած մանրավաճառը։

Խոսրովի անտառի հսկա բնակիչն ու հեթանոս աստվածուհու բնական լոգարան - Sputnik Արմենիա
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Խոսրովի հսկա բնակիչն ու դիցուհու բնական լոգարանը

Մեր խոսակցությանը ներկա երևանցի մի կին էլ առավել հակված էր ջրի բուժիչ հատկությունը գիտական տեսակետից մեկնաբանել։ «Այստեղ շատ հզոր մագնիսական դաշտ կա, իսկ ջուրը էներգետիկան կլանելու հատկություն ունի»,- ասաց կինը` ջրին վերագրվող հատկությունը մեկնաբանելով հենց կլանված դրական լիցքերի առկայությամբ։

Արայի լեռան ստորոտի բնական քարանձավի մեջ գտնվող մատուռը հայտնի է «Ծաղկեվանք» անունով։ Հայ առաքելական եկեղեցին այն նաև կույս Վառավառայի մահարձան է համարում։

Ավանդության համաձայն՝ քրիստոնյա Վառվառե կույսը, փախչելով կռապաշտ հորից, թաքնվում է Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան: Նահատակվելուց առաջ Վառվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վառվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Հայ Առաքելական եկեղեցին այս ավանդությամբ է մեկնաբանում Արայի լեռան վրա գտնվող ուխտատեղիի անվանումը:

Բայց կա նաև ժողովրդական ավադազրույց, որի համաձայն, Ծաղկեվանք անվանումն առաջացել է Ծաղիկ անունից: Դրա համաձայն՝ բռնակալ իշխանը փորձել է ուժով տիրանալ գեղեցկուհի Ծաղիկին։ Ծաղիկն էլ, նրանից փախչելով, թաքնվել է Արայի լեռան քարայրում։

© Nelly DanielyanԾաղկեվանքը՝ Արայի լեռան ստորոտին
Ծաղկեվանքը՝ Արայի լեռան ստորոտին - Sputnik Արմենիա
1/3
Ծաղկեվանքը՝ Արայի լեռան ստորոտին
© Nelly DanielyanԾաղկեվանքը՝ Արայի լեռան ստորոտին
Ծաղկեվանքը՝ Արայի լեռան ստորոտին - Sputnik Արմենիա
2/3
Ծաղկեվանքը՝ Արայի լեռան ստորոտին
© Nelly DanielyanԾաղկեվանքը՝ Արայի լեռան ստորոտին
Ծաղկեվանքը՝ Արայի լեռան ստորոտին - Sputnik Արմենիա
3/3
Ծաղկեվանքը՝ Արայի լեռան ստորոտին
1/3
Ծաղկեվանքը՝ Արայի լեռան ստորոտին
2/3
Ծաղկեվանքը՝ Արայի լեռան ստորոտին
3/3
Ծաղկեվանքը՝ Արայի լեռան ստորոտին

Աղջկան հետապնդող իշխանը լեռան ստորոտում հանդիպել է մի հովվի, ով նրան հայտնել է Ծաղիկի տեղը։ Կորցնելով իշխանից ազատվելու հույսը` Ծաղիկը բարձրացել է ժայռի վրա և ցած նետվել։

Ըստ այս ժողովրդական ավանդազրույցի՝ այդ օրվանից էլ Ծաղիկի թաքստոց քարայրի առաստաղից սկսել է ջուր հոսել, որն, ըստ հավատացյալների, նահատակ կույսի արցունքներն են։

 

Լրահոս
0