«Արցախը» ներկայացավ արցախցուն բնորոշ վճռականությամբ

© Sputnik / Александр Вильф /  / Անցնել մեդիապահոցФутболист на поле
Футболист на поле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կայացել է «Արցախ» ֆուտբոլային ակումբի շնորհանդես

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik.  «Արցախ» ֆուտբոլային ակումբն այսօր «Միկա» մարզադաշտում ներկայացրեց թիմի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և ղեկավարներին, տեղեկացնում է armsport.am-ը: Ակումբի նախագահը Սևան Ասլանյանն է, որն արմատներով Ասկերանից է: Գլխավոր մարզիչը Տիգրան Եսայանն է, նրան օգնում են Տիգրան Գսպեյանը, Ալբերտ Աճեմյանը և Տիգրան Ոսկանյանը:

Баскетбол. Евролига. Матч Химки - Олимпия - Sputnik Արմենիա
Հայաստանցի բասկետբոլիստ պատանիները՝ Եվրոպայի չեմպիոն

Հնչեց նաև երևանյան ակումբի հիմնը, ինչպես նաև ներկայացվեցին «Արցախ ՖԱ»-ի հովանավոր-գործընկերները՝ «Ռենո», «Steritech», «Galstyan & Galstyan», «Ապարան ջուր» և «Efubet» ընկերությունները:

Կազմակերպված միջոցառմանը նորաստեղծ ակումբի ֆուտբոլիստները ներկայացրին թիմի տնային, արտագնա և մարզումային շապիկները, որոնք արտադրվել են «Nike» ընկերության կողմից:

«Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանն ասաց, որ թիմի առջև Առաջին խմբի առաջնությունում հաղթելն ու Բարձրագույն խմբում հանդես գալու խնդիրն է դրված։

«Արցախի» գլխավոր մարզիչը վստահություն հայտնեց, որ թիմը երկարաժամկետ ծրագրեր ունի, ըստ նրա՝  «Արցախը»  բրենդ է, մյուս թիմերից տարբերվելու է անհատ ֆուտբոլիստներով և գրագետ խաղով։

Միջոցառման ավարտից հետո «Արցախն» իր վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում՝ մրցելով «Էրեբունու» հետ: Տիգրան Եսայանի ֆուտբոլիստները հաղթեցին 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Կարեն Հարությունյանն ու Վազգեն Երանոսյանը:

Օգոստոսի 7-ին մեկնարկելիք Առաջին խմբի առաջնությունում «Արցախը» հյուրընկալվելու է «Ալաշկերտ 2»-ին:

Լրահոս
0