00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դպրոցների շենքերի զգալի մասը դեռևս ունի միջին և բարձր սեյսմիկ խոցելիություն. Հանդիպում ԱԻՆ–ում

© MesДавид Тоноян и Таня Радоча
Давид Тоноян и Таня Радоча - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավիթ Տոնոյանն ու Տանյա Ռադոչան ամփոփել ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության և ՀՀ ԱԻՆ համատեղ աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ IV ծրագրի արդյունքները:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային և հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման նպատակն էր ամփոփել ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության (ECHO) և ՀՀ ԱԻ նախարարության համատեղ աղետների ռիսկի նվազեցման ԴԻՊԵԿՈ IV ծրագրի արդյունքները:

Средняя школа Дебета - Sputnik Արմենիա
Ավագ դպրոցներում ոստիկանները կանխել են հարաբերությունները պարզելու 371 դեպք

ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ երեխաների դիմակայունության բարձրացմանն ուղղված հսկայածավալ աշխատանքի և ԱԻ նախարարության ջանքերին աջակցելու համար:

Ծրագրի շրջանակում իրականացվել է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների ուսումնասիրություն՝ ըստ տարբեր վտանգների նկատմամբ խոցելիության, որի համաձայն՝ դպրոցների շենքերի զգալի մասը դեռևս ունի միջին և բարձր սեյսմիկ խոցելիություն: Հետևաբար, երեխաների ուսուցման անվտանգ պայմաններ ապահովելու համար դպրոցների անվտանգությունը շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներից:

Իր խոսքում տիկին Ռադոչայը նշեց, որ երեխաները մեր ապագան են, իսկ ապագայի համար արված ցանկացած ներդրում կարող է շատ ավելի մեծ արդյունք տալ: Նա նաև ընդգծեց քիչ թվով աշակերտներ ունեցող փոքր դպրոցների անվտանգության հարցը, որոնք շատ դեպքերում դուրս են մնում դոնոր կազմակերպությունների ուշադրությունից:

Զրույցի ընթացքում նախարար Տոնոյանը կարևորեց ոչ միայն ուսումնական ծրագրերում ԱՌՆ թեմաների ընդգրկումը, այլև՝ մանկավարժներին որակյալ ուսումնական նյութերով ապահովելն ու երեխաներին նյութի պատշաճ մատուցումը՝ առավել մեծ արդյունք ստանալու համար:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը և լինել հետևողական՝ ԱՌՆ կրթության մշակույթի տարածման ու կիրառման գործում:

«Հարավային Կովկասում և Միջին Ասիայում երեխաներին սպառնացող աղետների ռիսկի նվազեցման ազգային և համայնքային ջանքերի խթանում» տարածաշրջանային ծրագիրը (ԴԻՊԵԿՈ IV) ֆինանսավորովում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության (ECHO) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից:

Լրահոս
0