Ամբողջովին այրվել է Շիրակի Մեծ Սարիարի գյուղապետարանը

© Sputnik / Aram Nersesyan / Пожарная машина
Пожарная машина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում ամբողջությամբ այրվել է գյուղի 1-ին փողոց 1 հասցեում գտնվող գյուղապետարանի փայտե շենքը (մոտ 150 քմ)՝ գույքով:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ  Շիրակի մարզային փրկարարական վարչությունը օգոստոսի 1-ին, ժամը 00:27-ին տեղեկություն է ստացել, որ  հրդեհ է բռնկվել  Շիրակի մարզի Մեծ  Սարիար գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ՝  1–ը Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատից, երկրորդը Գյումրուց: Հրդեհը մեկուսացնել հաջողվել է  ժամը 01:58-ին, իսկ ամբողջովին մարել՝ 06:24-ին:

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Նախնական տվյալներով` 3 մարդ է զոհվել Շամիրամ գյուղում հնչած կրակոցների պատճառով

Ամբողջությամբ այրվել է գյուղի 1-ին փողոց 1 հասցեում  գտնվող գյուղապետարանի փայտե շենքը (մոտ 150 քմ)՝ գույքով: «Մինչ մարտական ջոկատների տեղ հասնելը կառույցն ամբողջովին այրվել էր: Դա երկրաշարժից հետո տեղադրված փայտյա կառույց էր, և հրդեհը միանգամից է բռնկվել: Տարածքում ջուր չլինելու պատճառով դժվարություն կար նաև ջրի հետ կապված»,-նշեց  ՇՄ  ԱԻՎ պետ Արթուր Կարապետյանը՝ փաստելով, որ հաջողվել է հրդեհը շատ արագ մեկուսացնել, ինչի շնորհիվ կրակը չի տարածվել մոտակայքում գտնվող  խոտի դեզերով ու տներով:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին:

Ներկա պահին հրդեհի պատճառները պարզելու համար տարածքում աշխատում է նաև հրդեհային տեսչությունը:

Լրահոս
0