00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թանգարանների տոմսերն ինքնանպատակ չեն թանկացել

© Sputnik / Arpi BeglaryanГарни, Армения
Гарни, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թանկացած տոմսերի գումարը կուղղվի թանգարանների ենթակառուցվածքը բարելավելուն։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Մշակույթի նախարարի՝ հունիսի 29-ի հրամանով նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների համար տոմսերի գնային նոր կարգ է հաստատվել։

Наскальные рисунки, Армения - Sputnik Արմենիա
Հայաստանում ժայռապատկերների թանգարան կբացվի

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն Արմենպրեսի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ նպատակ է հետապնդում այդ որոշումը։ 

Նա նշել է, որ այդ քայլով ցանկանում են զարգացնել արգելոց-թանգարանների ենթակառուցվածքները և ակտիվացնել մշակութային  կյանքը։

Օրինակ՝ նորոգել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի սպասարկման սրահի տանիքը։ «Գառնիում» ոռոգման համակարգը խափանվել էր, այժմ սարքում են, և մի քանի օրից ոռոգման նոր համակարգը կգործի։ «Գառնիում» նաև սալահատակն են նորոգում, ամենուր թեքահարթակներ են լինելու կամ ապակեպատ վերելակներ։ Համապատասխան վահանակներ կտեղադրվեն։

Թարվերդյանն ասել է, որ «Զվարթնոցում» ու «Գառնիում» բազմաթիվ ծրագրեր են նախատեսում իրականացնել, որոնք կնպաստեն  դրանք բերել թանգարաններին հարիր միջազգային չափանիշների։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան այցելելու համար նույնպես պետք է տոմս գնել։ Այն վերագործարկվում է։

Տոմսերը թանկացնելը կօգնի կատարել այդ աշխատանքները, որոնք մեծ գումարներ են պահանջում։

Армен Амирян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ամիրյան. «Մոտ ապագայում Սայաթ–Նովայի թանգարան կկառուցվի»

Բարձրացել է նաև էքսկուրսիաների տոմսերի գները։ Էքսկուրսավարի աշխատանքը նույնպես պետք է գնահատել, համոզված է Թարվերդյանը։

Մինչև հիմա տեղացիների համար տոմսերի արժեքը 250 դրամ էր, օտարերկրացիների համար՝ 1000 դրամ։

Այժմ տեղացիների համար տոմսի արժեքը 500 դրամ է, արտասահմանցիների համար՝ 1500 դրամ։

Մինչև 18 տարեկանները կվճարեն 100 դրամ՝ անփոփոխ է մնացել արժեքը, մասնագիտական բուհերի համար էլ 50 տոկոս զեղչ է նախատեսված։

Լրահոս
0