95 տարվա մեջ 1–ին անգամ Իզմիրի հայերը պատարագ կլսեն

© Sputnik / Евгений Биятов /  / Անցնել մեդիապահոցГорода мира. Измир
Города мира. Измир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
95 տարվա ընդմիջումից հետո, թուրքահայ համայնքն Իզմիրում հնարավորություն կունենա լսելու հայերեն պատարագ։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Ինչպես տեղեկացնում է «Ակոս» պարբերականը պատարագը կմատուցվի օգոստոսի 14–ին` Աստվածածնին վերափոխման տոնին, Ստամբուլի կաթոլիկ Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ, արքեպիսկոպոս Վարդան Ղազարյանի կողմից։

Тюрьма - Sputnik Արմենիա
«Թռչնակը թռավ». Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից

Թուրք պատմաբան Գիզեմ Կորդատոս Սամիրան «Դիհաբեր» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ պատարագը կարևոր է համայնքի և քաղաքի համար։

«Իզմիրի 1922 թ.–ի ահավոր հրդեհից հետո հայերն առաջին անգամ պատարագ կլսեն։ Օգնելով նրանց այս հարցում` մենք հարգում ենք այդ հրդեհի ժամանակ զոհվածների հիշատակը»,–ասել է պատմաբանը։

Հիշեցնենք, որ Իզմիրը կրակի տվեցին թուրքական զորքերը` գրավելուց 4 օր անց։

Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցել է 1862 թվականին, 1960–ին այն հանձնվել է ՆԱՏՕ–ի զորքերին։ Եկեղեցին կաթոլիկ համայնքին է վերադարձվել 2013թ.–ին, վերանորոգումից հետո։

Լրահոս
0