Ինչո՞ւ էր Սթիվ Ջոբսն ամեն ամիս շնորհակալություն հայտնում չեմպիոն Գեորգի Պողոսովին

© Sputnik / Игорь Уткин /  / Անցնել մեդիապահոցПобедитель турнира Георгий Погосов
Победитель турнира Георгий Погосов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օլիմպիական չեմպիոն Գեորգի Պողոսովը Սթիվ Ջոբսի որդուն է տվել իր հոգու մի մասնիկը:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայտնի ծագումով հայ խորհրդային և ուկրաինական մարզիկ, սուսերամարտի օլիմպիական չեմպիոն ԳեորգիՊողոսովը championat.com-ի հետ հարցազրույցում խոսել է իր սպորտային անցյալի մասին, նաև պատմել, թե ինչպես է իրեն հաջողվել ուսուցանել Սթիվ Ջոբսի որդուն`Ռիդին:

Ռիդին Պողոսովի մոտ բերել է Սթիվ Ջոբսի կինը, երբ իմացել է, որ Սթենդֆորդում դասընթացներ է անցկացնում սուսերամարտի օլիմպիական չեմպիոնը: Սթիվ Ջոբսի կինը ցանկացել է, որ իր որդին տիրապետի այդ սպորտաձևին, և վերջինս պարապել է բավականին երկար ժամանակ:

Самолет во время посадки в сложных метеоусловиях - Sputnik Արմենիա
Ստամբուլի օդանավակայանում ծափողջույններով են դիմավորել հայ օդաչուին

«Նա անգամ հանդես է եկել մեր ուսանողական թիմում», — պատմել է Պողոսովը` ավելացնելով, որ օգնել է Ռիդին հասնել մինչև սպորտի վարպետի թեկնածուի աստիճանի:

Պողոսովը պատմել է նաև Սթիվ Ջոբսի մասին`նշելով, որ նա շատ քաղաքակիրթ և ընկերասեր էր։

«Սկզբից ես պատկերացում անգամ չունեի, թե ում հետ գործ ունեմ, միայն գիտեի, որ նա Ռիդի հայրն է: Նա հետաքրքրվում էր որդու դասերով։ Երբ նա առաջին անգամ եկավ սուսերամարտի, բոլորը սկսեցին վանկարկել`«Տեսեք՛, մեզ մոտ է եկել Սթիվ Ջոբսը»։ Իսկ ինձ դա ոչինչ չասաց: Հետո իմացա, որ նա հանճարեղ մարդ է: Նրա հետ շատ հեշտ էր շփվել», — պատմել է Պողոսովը:

Ջոբսի կինը տարին մեկ անգամ Սթիվիի անունից համալսարանին էր փոխանցում 25 հազար դոլարի անդորրագիր հետևյալ գրությամբ. «Երախտագիտությամբ մեծ վարպետ Գեորգի Պողոսովին», — հիշում է սպորտսմենը:

Ռիդի հետ Պողոսովը պարապել է չորս տարի:

«Հետագայում Ռիդը, որքան որ ինձ հայտնի է, հիմնադրել է կամ ցանկանում է հիմնադրել քաղցկեղի դեմ պայքարի կենտրոն, ինչից և մահացել է իր հայրը», — ասել է Պողոսովը` վստահություն հայտնելով, որ ինքը դեռ հանդիպելու է Ռիդի հետ։

Պողոսովը պատմել է նաև, որ Ռիդի հետ պարապմունքները չեն սահմանափակվել միայն տեխնիկական դասընթացներով: Մարզիչը հաճախ խոսել է իր աշակերտների հետ տարբեր թեմաներով: Եղել են նաև զվարճալի պահեր. Օրինակ` Պողոսովը սովորեցրել է Ռիդին խաղալ դասական սովետական «Հավատում եմ – չեմ հավատում» խաղը։ Հետագայում Ռիդը խոստովանել է, որ այդ խաղը սովորեցրել է նաև իր ընկերներին:

«Ես տվել եմ Ռիդին իմ հոգու մի մասնիկը, նա շատ հարցեր էր տալիս ինձ, մենք խոսել ենք բազմազան թեմաներով», — խոստովանել է Պողոսովը։

Լրահոս
0