Արշակունյաց պողոտայում Opel Astra–ն բախվել Սանիթեքի ավտոմեքենային

© Sputnik / Асатур Есаянц / МЧС Армении
МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արշակունյաց պողոտայում Opel Astra մակնիշի ավտոմեքենան բախվել է Սանիթեք ՍՊԸ-ին պատկանող «Ion» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Ion» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 1-ին, ժամը 21:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Վարդանանք» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel Astra մակնիշի 34 QT 584 պետհամարանիշի (վարորդ՝ 1999 թ. ծնված Պ. Գ.) և Սանիթեք ՍՊԸ-ին պատկանող «Ion» մակնիշի 818 OM 61 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ք.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ion» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երկու ավտոմեքենաներից առկա է վառելիքաքսուկային նյութերի արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Պ. Գ.-ը և ուղևոր՝ 2001 թ. ծնված Կ. Մ.-ը հոսպիտալացվել են համապատասխանաբար «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ներ, որտեղ բժիշկները Պ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն, իսկ Կ. Մ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և ուղղել «Ion» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս
0