ՄԻՊ աշխատակիցներն այցելել են «Սասնա ծռերի» անդամներին

© Sputnik / Asatur YesayantsАрман Татоян
Арман Татоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի ընթացքում ՄԻՊ անդամները հանդիպել են «Սասնա ծռերի» անդամներ Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է ֆեսբուքյան պաշտոնական իր էջում:

Այցի շրջանակում նրանք առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած «Սասնա ծռերի» անդամներ Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ:

Վարդան Գերավետյանը, հացադուլով պայմանավորված, հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը, իսկ Տիգրան Մանուկյանն առողջության հետ կապված գանգատներ չի ներկայացրել: Աշխատակազմի մասնագետներն ուսումնասիրել են նաև նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները:

Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները կապ են հաստատել նաև Վարդան Գերավետյանի պաշտպանի հետ:

Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է հատուկ սկզբունքներով և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:

 

Լրահոս
0