00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակ վարդը սև ձկնկիթի վրա. ինչպես են հյուրասիրել խորհրդային բարձր դասին

© Sputnik / Виталий Арутюнов / Անցնել մեդիապահոցЦахкадзор
Цахкадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հիմար մատակարարը կերակրում է միայն իրեն ու մեծ ղեկավարներին, խելացին` ոչ միայն։ Սաքո Հովակիմյանի` խորհրդային շրջանի սննդառի ամենաերկարակյաց տնօրենի օրոք Ծաղկաձորի ու դրա մոտակա գյուղերի բնակիչները պարենամթերքի հետ խնդիրներ չունեին։

Ծաղիկների ձորում հյուրընկալած ղեկավարներն` առավել ևս։ Այսպիսով` ապահովվում էր վերևների ու ներքևների խաղաղ հավասարակշռությունը, որն այլ դեպքում անհնար էր։

Իսկ այլ դեպքերում ամեն մեկին հասնում էր իրենը. հասարակ մարդկանց` մսա-կաթնեղեն ու կիսաֆաբրիկատներ քիչ թե շատ նորմալ քանակով ու տանելի որակով, իսկ բարձր ղեկավարությանը` հասարակ մահկանացուներին անհասանելի դելիկատեսներ` հաճախ «անդրծովյան» ծագումով։ Պատկերը ավելի լավ պատկերացնելու համար մեջբերեմ գործընկերոջս` Լեոնիդ Մլեչինի գրառումներից։

Ուկրաինայի Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցը հիշում է, թե ինչպես էին մարզերից մեկում դիմավորում Պյոտր Շելեստին։ «Կառավարական ամառանոցն, ուր նա կանգ էր առել, գործուղել էին «Վերխովինա» ռեստորանի շեֆ–խոհարարին, «Կիր»  ռեստորանի մատուցողին, մարզային գործկոմի ճաշարանի մատուցողուհուն, սանէպիդկայանի բժիշկին։

Праздник Вардавар отмечают в Армении - Sputnik Արմենիա
Վարդավառ` ջուր և վարդեր

Շելեստին կարմիր ձուկ ու ձկնկիթ էին մատուցում Աստրախանից ու Հեռավոր Արևելքից, երշիկեղենն ու միսը` Մոսկվայից, գարեջուրը` Լվովից։ Կենդանի խեցգետիններին ինքնաթիռով բերում էին Նիկոլաևի մարզից։

Վերոնշված ոչ մի բանով` ներառյալ խոհարարներին ու մատուցողներին, ընկեր Հովակիմյանին (իշխան Սաքո) չէին զարմացնի։ Առաջին հերթին, քանի որ Ծաղկաձորում էր գտնվում ԽՍՀՄի–ի Գլխավոր Օլիմպիական բազան, որտեղ իշխան Սաքոն ղեկավարում էր սննդի բլոկը։ Ապագա մարզիկներին պետք էր կերակրել տարատեսակ ուտեստներով` մեծ կալորիականություն ունեցող ու համեղ, դրա համար սնունդը գալիս էր միանգամից Մոսկվայից։

Առաջին թարմության ու տարատեսակ սնունդը հաշվարկում ու բաժանում էին ըստ բժիշկների ու մարզիկների, սահմանված նորմերի ու ճաշացանկի։

Բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հաճախականությամբ Ծաղկաձորը Սևանի, Գառնի –Գեղարդի ու մի փոքր վերապահումով` Դիլիջանի շարքում էր։ Մոտիկ է, հարմարավետ, տպավորիչ։

Իրեն հարգող ամեն մի ռեստորան բացի ընդհանուր սրահից ուներ այսպես կոչված «աշխատասենյակ», որտեղի մուտքը բոլորի համար բաց չէր։ Ծաղկաձորի համանուն ռեստորանում նույնպես այդպիսի սենյակ կար, և հենց շրջկոմից հայտնում էին`գալիս են, Սաքոն գործի էր անցնում։

Ճաշացանկը, եթե նախապես նախընտրություններից չէր խոսվել, գրեթե նույնն էր, բայց ինչ եռանդով էր այն պատրաստվում։ Քաբաբ, խորոված, թոնրի գառ, և իհարկե, նոր ջրից հանած Սևանի իշխան։ Ըմպելիքներից գլխավորը հայկական կոնյակն էր։ Կար նաև կարմիր ու սև ձկնկիթ։

Սև ձկնկիթը մատուցում էին իշխան Սաքոյի ֆիրմային ձևավորմամբ` փոքրիկ ապակե տարրաներով։ Թույլ սառեցված կարագի կտորից նուրբ վարդ էին քանդակում։ Ծաղիկը դնում էին սև ձկնկիթի հատիկների վրա։ Իսկ կողքին` սառը օղու շիշը։

Իսկ ինչ վերաբերում է Սաքո Հովակիմյանի գործունեությանը, ապա ասենք, որ Ծաղկաձորում սոված մարդ չկար, իսկ հերթեր լինում էին, երևի, միայն փոստային բաժանմունքում, որտեղից օտարերկրացիները պարենային կապոցներ էին ուղարկում։ Տեսականին թվարկում եմ` հիշելով. շոգեխաշուկ, պանրեղեն, ծխեցված երշիկ։ Ինչպե՞ս էր նրան հաջողվում հայթայթել այդ ամենը, ընդլայնել հասարակական սննդի ցանցը, նոր խանութներ բացել ու նույնիսկ հումորային խմբեր բերել Ծաղկաձոր. պատասխան, իհարկե, կար։ Բայց դրա մասին` մյուս անգամ։

Լրահոս
0