Հայաստանի երկու քաղաքացի է տուժել զանգվածային ծեծկռտուքի ժամանակ Նոր Մոսկվայում

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցСтроительная площадка
Строительная площадка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի երկու քաղաքացի տուժել են զանգվածային ծեծկռտուքի ժամանակ Նոր Մոսկվայի շինհրապարակներից մեկում:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հայաստանի երկու քաղաքացի տուժել են Նոր Մոսկվայում՝  Կոմունարկայում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ, հայտնում է Ռուսաստանում  ՀՀ դեսպանատան պաշտոնական էջը:

Строительство стадиона Ростов-Арена к ЧМ-2018 - Sputnik Արմենիա
Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայում. ինչ չեն կարողացել կիսել հայերն ու ուզբեկները

Տուժածները ստացել են ուղեղի ցնցում և փափուկ հյուսվածքների վնասվածք: Նրանց ցուցաբերվել է առաջին օգնություն, հայտնում է ՀՀ դիվանագիտական առաքելությունը:

Ծեծկռտուքին մասնակցել է ՀՀ 9 քաղաքացի, 1 քաղաքացի Վրաստանից և 43 քաղաքացի Ուզբեկստանից:

Ծեծկռտուքի մասնակիցներն օգտագործել են մուրճեր, բահեր և շինարարական այլ գործիքներ։

Զանգվածային ծեծկռտուքը Հայաստանից և Ուզբեկստանից շինարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Կոմունարկայի  «Բունինսկի լուգա» բնակելի համալիրի շինհրապարակում:

Русская версия

Լրահոս
0