Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ենթատեքստ. ի՞նչ կտա կրկնակի հարկման համաձայնագիրը Հայաստանին ու ԱՄՆ-ին

© Sputnik / Asatur Yesayants / Сурен Саргсян
Сурен Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ենթատեքստ. Կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի կառավարության օրակարգում է. գնդակը ամերիկյան դաշտում է:
Ենթատեքստ. ի՞նչ կտա կրկնակի հարկման համաձայնագիրը Հայաստանին ու ԱՄՆ-ին

Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկման հարցերը կարգավորող փաստաթուղթը դեռևս ԽՍՀՄ օրոք՝ 1973թ. կնքված համաձայնագիրն է: Ի՞նչ խոչընդոտներ է ստեղծում այդ համաձայնագիրը հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների համար:

Ներկայում Հայաստանն ունի կրկնակի հարկման 46 գործող համաձայնագրեր, որոնց հիմնական նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը և այդպիսով նվազեցնել եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը միջազգային առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ: Վերջերս նման համաձայնագիր Հայաստանը կնքեց նաև Իսրայելի հետ: 

«Ենթատեքստ» հաղորդաշարն անդրադառնում է հայ-ամերիկյան ապրանքաշրջանառության ընդլայնմանը նպաստող գործիքի՝ երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի կարեւորությանը,  գրեթե 20 տարի պարբերաբար բարձրաձայնվող, սակայն դեռևս միս ու արյուն չստացած փաստաթղթի ստորագրման  հնարավորությանը, որն առաջացել է վերջին շրջանում լոբբիստական կառույցների ակտիվ աշխատանքի արդյունքում:  

«Ենթատեքստ» հաղորդումը կարող եք ունկնդրել նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM 106.0):

Հաղորդաշարի հեղինակը Լուսինե Մկրտչյանն է։

 

Լրահոս
0