00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավթաշենում պայթյունի պատճառով տուժածը վերջերս էր զորացրվել Արցախից

© Sputnik / Karen YepremyanВзрыв во дворе частного дома в Давидашене
Взрыв во дворе частного дома в Давидашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պայթյունի պատճառով մահացածի տան մոտ՝ Դավթաշենում, կա ինքնաշեն մեքենա: Իր ուժերով հավաքած այդ մեքենայով Նիկոլն ամեն օր գնում էր գործի:

ԵՐԵՎԱՆ, 3 оգոստոսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Երևանի Դավթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում որոտացած պայթյունից տուժածները տեղափոխվել են « Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ավելի ուշ նրանցից մեկը մահացել է: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արսեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատողները, որոնք տան նկուղում հայտնաբերել են ական, որը տեղափոխել են պաշտպանության նախարարությանը կից ականազերծման կենտրոն:

© Sputnik / Karen YepremyanՊայթյուն Դավթաշենի սեփական տներից մեկում
Взрыв во дворе частного дома в Давидашене - Sputnik Արմենիա
Պայթյուն Դավթաշենի սեփական տներից մեկում

«Պայթյունը տեղի է ունեցել Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 56/2 տանը. Դեպքի վայր են ժամանել նաև հոգեբանական կենտրոնի աշխատողները»,- ասել է Մկրտչյանը:

Ինչպես հայտնի դարձավ՝ պայթյունը որոտացել է Ռ. Մ. տան բակում, պայթյունի հետևանքով 1997 թ. ծնված Ա. Ե.-ն և 1989 թ. ծնված Ն. Ե.-ն տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» բուժկենտրոն, որտեղ Ն. Ե.-ն մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել  է 2 արկ, որոնցից մեկը՝ մասնատված:

Տուժածները հանգիստ մարդիկ էին

Լարիսան՝ պայթյունի պատճառով տուժած Աշոտի հորաքույրն է: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա խոստովանեց՝ այդ դեպքը դարձել է ամպրոպ անամպ երկնքում:

Операция - Sputnik Արմենիա
Դավիթաշենում պայթյունը տեղի է ունեցել ականը սղոցելու պատճառով

«Աշոտն իմ եղբոր որդին է: Մենք ծնվել ու մեծացել ենք այստեղ, մեր ընտանիքը միշտ բարի համբավ է ունեցել…Ինքս ապրում եմ ուրիշ թաղամասում, բայց եկել էի մտերիմներիս տուն։ Պարզվում է՝ մեր հարևան Ռուբենը ականը  տվել է մերոնց, իսկ ինքը գնացել: Տուժել են իմ եղբայրը և նրա որդին»,- պատմեց Լարիսան, որը նոր էր վերադարձել «Արմենիա» բուժկենտրոնից։

Պարզվել է, որ Աշոտի հայրը մահացել է երկու տարի առաջ, և պայթյունի պատճառով մահացած 32 տարեկան Նիկոլը դարձել էր նրա համար հայր և ընկեր: Ինչպես պատմեց Լարիսան, Նիկոլն ամեն օր այցելել է մահացած եղբոր շիրմին:

«Ես եղել եմ հիվանդանոցում,  բժիշկներն ասացին, որ, ամենայն ավանակությամբ, կանդամահատեն նրա ոտքը: Ես չկարողացա զսպել  ինձ  և բարկացա»,- ասաց Լարիսան։

Լարիսան պատմեց նաև, որ Աշոտը զորացրվել է հուլիսի 22-ին՝ հորեղբոր ծննդյան օրը:

«Նրանք երկուսն ել համեստ են եղել: Հարցրեք այստեղ Ֆրունզեի երեխաների մասին՝ բոլորը կասեն, թե ինչ համեստ են նրանք եղել» — հավելեց Լարիսան:

Նիկոլն աշխատանքի էր գնում ինքնուրույն սարքած մեքենայով

Ֆրունզեի պապիկը (մահացած Նիկոլի հայրը և Աշոտի պապիկը) Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ թոռը տարբերվել է իր կարգապահությամբ:

«Մեր տղան բոլորովին վերջերս էր վերադարձել բանակից՝ հուլիսին: Նա կռվել է ապրիլյան պատերազմի ժամանակ, եղել է Ջեբրայիլում: Այնտեղ նրա հետ ոչինչ չպատահեց, իսկ այստեղ…»,- ասաց Ֆրունզեն, որն Արցախի պատերազմի մասնակից է եղել:

© Sputnik / Karen YepremyanՆիկոլի ինքնաշեն մեքենան
Самодельная машина Никола - Sputnik Արմենիա
Նիկոլի ինքնաշեն մեքենան

Ֆրունզեն պատմել է,որ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները: Արտակարգ իրավիճակների նախարարության շունը գտել է ևս մեկ ական, որը նույնպես տարել են:

Նա նաև ցույցը տվել մեզ փողոցում տեղակայված դեղին մեքենան, որը պատկանում էր մահացած Նիկոլին:

«Իսկ սա իմ մահացած տղու մեքենան է, որը նա ինքն է սարքել…Նա ամեն օր աշխատում էր գերեզմանոցում՝ քարեր էր բերում…»,-  պատմեց պապիկը:

Նրա խոսքով՝ հարևաները մի քանի տարի առաջ հող են առել և տուն են կառուցել: Ֆրունզեի երեխաները և թոռները միշտ օգնել են Ռուբենին:

Ինչպես նշել են տուժածների հարևանները և բարեկամները՝ հասկանելի չէ, թե ինչու էին նրանք սղոցում ականը։ Ամենայն հավանականությամբ, նրանք մտածել են, որ մեջը ոսկի է կամ պայթուցիկ սարք:

Русская версия

Լրահոս
0