ՀՀ Խորհրդարանի փոխխոսնակ. Իրաքի եզդիներն, ըստ էության, դարձել են ցեղասպանության զոհեր

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2014 թվականի օգոստոսի 3-ը պատմության մեջ մտել է որպես սև օր: Այդ օրը աշխարհը ցնցեց սարսափելի ողբերգություն՝ ավելի քան 10 հազար եզդի սպանվել էր իսլամական պետության զինյալների կողմից Շանհալայում (Իրաքի հարավային մասը): Այսօր Ակնալիճ գյուղի եզդիների հուշահամալիրում հիշում էին այդ օրվա զոհերին:

«Իրաքում եզդիների հետ տեղի ունեցածն, ըստ էության, եզդիների ցեղասպանություն էր: Դա ակնհայտ էր նաև միջազգային կոնվենցիաների տեսանկյունից: Մնացածը (իրավական գնահատականը – խմբ.) պատկանում է արտաքին գործերի նախարարությանը և այլ իրավասու մարմինների: Այդ ամենը կորոշվի որոշակի ժամանակահատվածում, և գործընթացը լինելու է թափանցիկ»,- ասել է Խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

День памяти жертв массовой резни езидов в иракской Шангале - Sputnik Արմենիա
Իրաքցի եզդի. «Հայրս ասում էր` փրկություն կգտնենք Հայաստանում»

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ ՀՀ ամբողջ Խորհրդարանը հանդես է գալիս  մի փաստաթղթի ընդունման օգտին, որը դատապարտում է եզդիների ցեղասպանությունը 2014 թվականի օգոստոսի 3-ին: Այս երկու ամիսը նրանց հնարավորություն կտա հետազոտել միջազգային փորձը, որպեսզի հարցը լուծեն բոլոր կանոններին համապատասխան:

Ընկերների ու եղբայրների մոտ Հայաստան է եկել Շանհալայի իրադարձությունների ականատեսը` Ռանիմ Իբրահիմը։ Երեք տարի առաջ՝ օգոստոսի 2–ի լույս 3–ի գիշերը, նրա հարազատ գյուղ ներխուժեցին ջիհադականներն ու սարսափելի ջարդ իրագործեցին, որին զոհ գնաց մոտ 10 հազար մարդ։

Մոտ 5000 կին և երեխա ստրուկ են դարձել, մոտ 400 հազար եզդի փախել է այլ երկրներ: Իբրահիմի գյուղի վրա «Իսլամական պետություն» խմբավորումն առաջինն է հարձակվել:

Լրահոս
0