Գազի մատակարարման դադարեցումը որևէ քաղաքական ենթատեքստ չունի. Գազպրոմ Արմենիա

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցОАО "Газпром"
ОАО Газпром - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցնելու որոշումը կապված է Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրացական հատվածում (Քուռ գետի մոտակայքում) նախատեսվող շինարարական աշխատանքներով։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պարզաբանել է 30 օր Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցնելու մասին որոշում` նորից նշելով, որ բոլոր սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ օգոստոսի 2-ի հայտարարությունը որոշ լրատվամիջոցներ մեկնաբանել են բացառապես անհիմն եղանակով՝ փորձելով քաղաքականացնել այդ հարցը և ներկայացնել այն տարածաշրջանային պետությունների աշխարհաքաղաքական շահերի բախման լույսի ներքո:

Логотип компании Газпром - Sputnik Արմենիա
Վրաստանին դեռ անհանգստացնում է Հայաստան եկող ռուսական գազի հարցը

«Քաղաքական տարրեր» փնտրողների կասկածները փարատելու նպատակով հայտնում ենք, որ դեռևս այս տարվա հուլիսի 4-ին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնական գրությամբ դիմել էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ին՝ տեղեկացնելով, որ Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրացական հատվածում (Քուռ գետի մոտակայքում) նախատեսվում է կառուցել օդային անցում և շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար պահանջվում է 30 օրացուցային օր: Հարկ ենք համարում նաև նշել, որ վրացական կողմը իրենց ծրագրերի մասին «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը բանավոր կարգով տեղեկացրել էր ավելի վաղ՝ հունիսին, ինչին արդեն հաջորդել էր պաշտոնական գրությունը:

«Գազպրոմ Արմենիա»-ի հետ աշխատանքների մեկնարկի ժամկետը համաձայնեցնելուց հետո Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը օգոստոսի 2-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ օգոստոսի 3-ից կդադարեցվի Վրաստանի տարածքով բնական գազի փոխադրումը դեպի Հայաստան մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Կրկին տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների»:

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 1–ին,  «Գազպրոմ Արմենիան» հայտարարեց, որ օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։

Գազամատակարարումը դադարեցվում է Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով:

Այդ ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Լրահոս
0