Հայ հոկեիստը լրացրել է «Ադմիրալ» թիմի շարքերը

© Пресс-служба ХК "Авангард" / Артем Манукян
Артем Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հոկեիստ Տիգրան Մանուկյանը լրացրել է Վլադիվոստոկի «Ադմիրալ» թիմի շարքերը:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik.  Վլադիվոստոկի հոկեյի թիմը՝ «Ադմիրալը«, ներկայացրել է վեց նոր խաղացողների։ Այդ մասին հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Նորեկների մեջ է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Տիգրան Մանուկյանը:

«Եվս մեկ Օմսկի թիմի շրջանավարտ: Տիգրանը 20 տարեկան է, դաստակի խելահեղ նետում ունի: Մենք հավատում ենք, որ նա կդառնա իր երկրացի Սամվել Մնացյանի նման  սիրված խաղացող»,- նշվում է թիմի կայքում:

2015-17 թ.թ. Մանուկյանը հանդես է եկել «Ավանգարդ – 97» թիմում, որի կազմում անցկացրել է 105 խաղ, նետել է 116 տափօղակ և կատարել 123 գոլային փոխանցում:

Русская версия

Լրահոս
0