00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Արցախի հարցում Իրանի ավանդական հավասարակշռված դիրքորոշումն ու ռուս-ամերիկյան սրացումը

© Sputnik / Asatur YesayantsПресса
Пресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է օգոստոսի 3–ի մամուլի տեսությունը։

«Հայոց աշխարհ». Արցախի հարցում Իրանի ավանդական հավասարակշռված դիրքորոշումը վերջին ամիսներին ակնհայտորեն սկսել է ցուցադրել իր «հայկական տրենդը»

«Տարածաշրջանի շուրջ ներկայումս ծավալվող սուր դիմակայությունն այն պղտոր ջուրն է, որից օգտվելու համար առաջիկա ամիսներին թուրք-ադրբեջանական դիվանագիտությունն անցնելու է ակտիվ քայլերի: Թուրքիան արդեն սկսել է օգտագործել ստեղծված իրավիճակը՝ ներխուժելով Սիրիայի քրդաբնակ շրջաններ: Իսկ Ադրբեջանը սպասում է գերտերությունների հարաբերությունների հետագա վատթարացմանը նրանցից գոնե մեկից ռազմական գործողությունների վերսկսման քարտ-բլանշ ստանալու համար:

Նման պայմաններում Արցախի հարցում Իրանի ավանդական հավասարակշռված դիրքորոշումը վերջին ամիսներին ակնհայտորեն սկսել է ցուցադրել իր «հայկական տրենդը»: Բայց դա բավարար չէ դիմակայելու գալիք փորձություններին: Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է Իրանի հետ իր գործակցության մակարդակը բարձրացնի մի նոր աստիճանի, որը հիմնված կլինի անվտանգության խնդիրների ընդհանուր ընկալումից բխող այլընտրանքային տնտեսական նախագծերի վրա:

Агарон Варданян - Sputnik Արմենիա
Հայ-իրանական հարաբերությունները լավագույնն են. իրանագետը՝ ՀՀ նախագահի հարցազրույցի մասին

Դրանց իրականացման հնարավորություններն արդեն քննարկվել են Ադրբեջանից Թուրքիա ձգվող էներգետիկ ու տրանսպորտային նախագծերի միակ հնարավոր տարածաշրջանային հակակշռի՝ Իրան-Հայաստան-Վրաստան այլընտրանքի տեսքով: Դա վերաբերվում է և Իրանից տարեկան 500 միլիոն խմ գազի արտահանման խնդրին, և Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքին, և Իրանը ԵԱՏՄ շուկայի հետ կապելու համար ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործընթացին»,-գրում է թերթը:

Առավոտ. «Ինչո՞ւ է Տավուշի մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորել արձակուրդ գնալ»

«Հուլիսի 27-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Հովիկ Աբովյանը մարզի համայնքների ղեկավարներին հորդորեց օգտվել նրանց հասանելիք արձակուրդից: Նա ասաց՝ համայնքի ղեկավարներ կան, որոնք տարիներ շարունակ արձակուրդ չեն գնում, և հավելեց. «Հետո գալիս է մի պահ, որ խնդիր է առաջանում, գործող համայնքի ղեկավարը չի վերընտրվում, համայնքի նոր ղեկավարը գալիս է, նստում աշխատանքի, մեկ էլ ասում են՝ գիտեք, իր հաշվարկներն արել ենք, միայն արձակուրդայինը 7 միլիոն դրամ է, որը բյուջեի վրա խիստ ազդեցություն է ունենում»:

Հովիկ Աբովյանն ասաց, որ այդ խնդիրը կար Դիլիջանի տարածաշրջանի համայնքների խոշորացման ժամանակ, համայնքների ղեկավարներ կային, ովքեր 5-6 տարի արձակուրդ չէին գնացել: Մարզպետի խոսքով՝ նախկին համայնքապետերի այդ բացթողումը նորընտիր համայնքապետերին «նեղություն է տվել»: Նա հայտնեց, որ իր տեղեկություններով՝ կառավարությունում նախագիծ է քննարկվում, որպեսզի վճարվեն ոչ թե բոլոր տարիների, այլ միայն վերջին 3 տարիների չօգտված արձակուրդի գումարները: Հովիկ Աբովյանն ասաց, որ ամառը հանգստի սեզոն է, նա համայնքապետերին հորդորեց հիմա արձակուրդից օգտվել, որպեսզի դրանից հետո նրանք ավելի արդյունավետ աշխատեն»,-գրում է թերթը:

«Հայոց աշխարհ». Ճիշտ կլինի հույս հայտնել, որ կողմերը կփորձեն միմյանց ընդառաջ քայլեր անել. Կ. Բեքարյանը՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների մասին

«Հայոց աշխարհ»-ը ռուս-ամերիկյան վերջին սրացումների թեմայով զրուցել է  ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի հետ:

Премьер-министр РФ Д. Медведев встретился с премьер-министром Армении К. Карапетяном - Sputnik Արմենիա
Մեդվեդև. «Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունները լավացնելու հույս էլ չկա»

Բեքարյանի կարծիքով`այստեղ կանխատեսումներ անելը շատ դժվար է՝ ավելի ճիշտ կլինի հույս հայտնել, որ ինչ-որ պահի ողջամտությունը կգերակայի, և կողմերը կփորձեն միմյանց ընդառաջ քայլեր անել, ձևավորել փոխադարձ վստահության մթնոլորտ և համագործակցության կամուրջներ ստեղծել:

Հակառակ դեպքում, եթե հակամարտությունը շարունակվի, նոր դրսևորումներ ստանա, սա կարող է ցնցել աշխարհը, որովհետև գերտերությունների միջև նմանատիպ սրացումներն անխուսափելիորեն իրենց անդրադարձն են ունենում թե՛ ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրի, թե՛ տարածաշրջանային զարգացումների վրա:

«Նախ, տարանջատենք, հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ կապված՝ երկու մոտեցում կարող է լինել: Մեկը՝ ըստ նախորդ տարիների փորձառության, եթե անդրադառնանք վերջին տարիներին, նախկինում էլ եղել են նման վիճակներ, սրացումներ ռուս-ամերիկյան հարաբերություններում, և ոչ մեկ անգամ, բայց այդ սրացումները չեն «պրոյեկտվել» Մինսկի խմբի համանախագահների համատեղ աշխատանքի վրա:

Ավելին՝ սա եղել է այն ձևաչափը, որտեղ կողմերը հաջողությամբ համագործակցել են, կարողացել են միասին աշխատել՝ ի հեճուկս այլ հարցերում ունեցած տարաձայնությունների, և մենք դա ֆիքսել ենք: Այսինքն՝ փորձը ցույց է տալիս, որ այդպիսի «պրոյեկցիա», անմիջական ազդեցություն չի եղել:

Իսկ եթե հարցին մոտենանք զուտ տեսականորեն, իհարկե՝ այդ վտանգը չի կարելի բացառել, որպես այդպիսին: Տա Աստված, որ այս դեպքում էլ այդ ազդեցությունը չլինի, այլապես դա կարող է շատ բացասական անդրադառնալ բանակցային գործընթացի վրա»,–ասել է Բեքարյանը:

Լրահոս
0