«Մեծամորը» դեռևս ամբողջությամբ չբացահայտված գանձարան է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մեծամորում» պատմամշակութային արգելոց-թանգարանում ցուցադրվում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին վերաբերող և պեղումների ժամանակ հայտնաբերած նյութեր, մասնավորապես, մ.թ.ա. III-I հազարամյակների ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:

Թանգարանի յուրահատուկ ու ուշագրավ պատմությունները ներկայացում է «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը։

Նրա խոսքով՝ Մեծամորում  հաճախ են կազմակերպվում նաև կրթական, մշակութային միջոցառումներ: Այդ ամենը միտված է արգելոց-թանգարանի հանրահռչակմանը, օտարերկրյա զբոսաշրջիկների համար գրավչություն ապահովելուն:

Խոսելով հնավայրի տարածքում արդեն մի քանի տարի իրականացվող պեղումների մասին, Զաքյանը նշեց, որ հայ-լեհական հնագիտական արշավախումբը  նախորդ տարի հատուկ սարքերի միջոցով վերևից նկարահանել-սքանավորել  է հնավայրի տարածքի որոշակի հատվածը: Դա մեծապես կօգնի աշնանը վերսկսվող պեղումների աշխատանքին:

Լրահոս
0