Թրամփ. Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման համար մեղավոր է Կոնգրեսը

© Sputnik / Игорь Михалев /  / Անցնել մեդիապահոցКапитолий Вашингтона
Капитолий Вашингтона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram

Երևան, օգոստոսի 3  — Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար մեղադրել է ամերիկացի օրենսդիրներին: Նա համապատասխան գրառում է թողել է Թվիթերի իր էջում:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ ցածր և վտանգավոր մակարդակի վրա: Կոնգրեսին շնորհակալություն հայտնեք՝ դրանք այն մարդիկ են, որոնք անգամ նորմալ բժշկական ապահովագրություն չեն կարողանում մեզ տալ»,- գրել է Թրամփը:

Obamacare նախագիծը ընդունվել է 2010 թվականին՝ Բարակ Օբամայի վարչակազմի ժամանակ: Նա թույլատրել է ավելի քան 25 հազար նախկինում ապահովագրություն չունեցող քաղաքացիների ապահովել առողջապահական ծառայություններով, սակայն պետությունից սուբսիդիաներ չստացողների համար ապահովագրության արժեքը բարձրացավ:

Օգոստոսի 2-ին նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին օրենքը, որն ավելի վաղ ձայների մեծամասնությամբ ընդունվել է Կոնգրեսի երկու պալատների կողմից: Նոր օրինագծով նախագահը կորցնում է հնարավորությունը՝ վերացնելու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն առանց Կոնգրեսի թույլտվության և սանկցիաններին օրենքի ուժ է տալիս, որոնք գործում են Բարակ Օբամայի հրամանագրերի հիման վրա:

Русская версия

Լրահոս
0