Մարտական վիճակում 4 արկ է հայտնաբերվել Դավթաշենի այն տանը, որտեղ պայթյունից մարդ զոհվեց

© Sputnik / Karen Yepremyan / Взрыв во дворе частного дома в Давидашене
Взрыв во дворе частного дома в Давидашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասում, որտեղ մեկ օր առաջ տեղի էր ունեցել պայթյուն և երկու մարդ տուժել էր, որից մեկի կյանքը չհաջողվեց փրկել, հայտնաբերել են մարտական վիճակում գտնվող արկեր։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 3-ին,ժամը 22:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 4 արկ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը

Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Դավիթաշենում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել, մյուսը` ծանր վիճակում է

Պարզվել է, որ հայտնաբերված ռազմամթերքը՝ 2 հատ հրետանային արկ 125 մմ, 1 հատ հակատանկային ականանետի արկ և 1 հատ հրթիռային արկ՝ բոլորը մարտական վիճակում են:

Դեպքի վայր են մեկնել Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Ժամը 00:45-ին ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայողները զինամթերքը տեղափոխել են ականազերծման կենտրոն:

Արկերը հայտնաբերվել են նույն տանը, որտեղ մեկ օր առաջ տեղի էր ունեցել մեկ մարդու կյանք խլած ողբերգական դեպքը։

Операционная - Sputnik Արմենիա
Բժիշկներին հաջողվել է փրկել Դավթաշենում պայթյունից տուժածի ոտքը

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման  խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Ռ. Մ.-ին պատկանող թիվ 56/2 տան բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1997 թ. ծնված Ա. Ե.-ը և 1985 թ. ծնված Ն. Ե.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն. Ե.-ը մահացել է, իսկ Ա. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել անհրաժեշտ լուսավորություն:

Լրահոս
0